Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ռուբեն Սաֆրաստյանը՝ ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու մասին. «Պահը հասունացել էր»

Փետրվար 16, 2015թ. 20:43

«Ես կանխատեսել էի, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչի ցյուրիխյան արձանագրությունները, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելուն, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով՝ արդեն պահն հասունացել էր եւ տեղին էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու որոշումը.

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շատ բացասական վերաբերմունք ունի թուրքական իշխանությունների այդ լկտի պահվածքի նկատմամբ, որը գնալով ավելի շատ է ի հայտ գալիս Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին:

Այդ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ին նշանակելը՝ բացասական արարքը, երբ աշխարհով մեկ հրավերներ ուղարկեցին, ժխտողական քաղաքականության շարունակությունը դրա հետ է կապված»:

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն