Գլխավոր » Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՀՀ նախագահի՝ արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու պահանջին ուղղված Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը

Փետրվար 17, 2015թ. 12:40

Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելուն ուղղված 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները հետ է կանչել Ազգային ժողովի օրակարգից:

Թուրքական «Հուրրիյեթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այդ քայլը:

«Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»,-ասել է աղբյուրը:

Պարբերականը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղարկած նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային` ասելով. «Արձանագրությունների ստորագրումից 6 տարի է անցել: Այդ ժամանակահատվածում Հայաստանն Արձանագրությունները կյանքի կոչելու համար իր դիրքորոշումը չի փոխել: Սակայն Թուրքիայի կառավարությունը շարունակում է Արձանագրությունների ոգուն հակասող նախապայմաններ առաջ քաշել»:

Թուրքիայի ԱԳՆ-ից ստացված առաջին արձագանքը հետևյալն է. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այդ որոշումը հայաստանյան կառույցների ներքին մեկնաբանությունն է: Սակայն դա ճիշտ չենք գտնում: Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»:


Դիտել Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն