Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Փետրվարի 20-ի հանրահավաքը չի անցկացվի. ԲՀԿ քաղխորհուրդ

Փետրվար 18, 2015թ. 12:45

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:

Այս մասին ասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից ` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար»,-ասվում է հայտարարությունում:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն