Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը չկարողացավ համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել պետականաստեղծ գործընթացից. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18, 2015թ. 13:06

«Հայ հանրությունը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են: Լուրին միանգամից դժվար կլիներ հավատալ, եթե չլիներ մի բայց. ՀՅԴ բյուրոյի անդամ Աժ ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում հաստատել էին հանդիպման փաստը ասելով, որ հանդիպումն իրենք են կազմակերպել Սամվել Կարապետյանի աջակցությամբ:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին և անպայման կարձագանքի: Եվ այստեղ էին, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր–Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք, հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն