Հայաստանը դուրս չի գալիս հարաբերությունների կարգավորման գործընթացից, կարծում է Նուլանդը
«Մենք հավատացած ենք, որ Թուրքայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարեւոր եւ օրակարգային… Հատկանշական է, որ Հայաստանը դուրս չի գալիս հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը կարեւոր է մեզ համար, քանի որ այդ գործընթացը կարող է շարունակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Նուլանդը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
Ըստ նրա, գործընթացներն այդ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պետք է շարունակվեն՝ անկախ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների հետկանչից:
Լրագրողները Վիկտորյա Նուլանդից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս կբնութագրի իր այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տիկին Նուլանդը պատասխանել է. «Հուզիչ պահ էր. հուշահամալիրում անձամբ առիթ չէի ունեցել լինելու, և դա իմ այսօրվա այցի կարևոր բաղադրիչն է»:












