Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ի՞նչ անենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես առաջընթաց գրանցվի. Թևան Պողոսյան

Փետրվար 18, 2015թ. 17:19

«Ի՞նչ անենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես առաջընթաց գրանցվի և ոչ թե սիրուն բառեր ասվեն, որոնք սեպտեմբերի 3-ից հետո շատ ենք լսել, ո՞րն է Հայաստանի գործողությունների ծրագիրը»,- նման հարց է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Պատգամավորն իր տարակուսանքն է արտահայտել, որ մինչ այժմ գաղտնի է պահվում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի բանակցված ու համաձայնեցված մասը, այն չի հանվում դարակներից ու չի դրվում գործողության մեջ:

Մինչդեռ Պողոսյանը դեռ արդիական է համարում համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը Հայաստաի կողմից, ինչը, ըստ պատգամավորի, կարելի է անել մինչեւ մայիսի` Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովում: Այնուհետ ստանալով մանդատներ քննարկել ու հաստատել նաև տնտեսական ծրագիրը:

Պատգամավորը նաև շեշտել է, որ այսօր արդեն եվրոպական կողմը գիտակցում է, որ Արեւելյան գործընկերության տարբեր երկրների նկատմամբ պետք է տարբեր մոտեցումներ դրսևորել: Մի բան, որ նախկինում չընկալվեց ու չիրականացվեց եվրոպացիների կողմից: Ինչն էլ դարձան այս ծրագրի տապալման պատճառներից մեկը` ամենակարևորը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ իր խոսքում ասել է, չնայած ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ հետագա հարաբերությունները զարգացնելու հարցում:
ԵՄ-ն կշարունակի համագործակցել դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների ոլորտներում:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն