Կառուցենք եվրոպական պետություն` եվրասիական տարածքում. Արմեն Աշոտյան
«ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է թե. «ՀՀ-ԵՄ հարաբերությունները ունեն լուրջ հեռանկար: Ակնկալել այդ հարաբերություններից բացառապես քաղաքական փաթեթավորում` սխալ է, քանի որ այն հիասթափություն է առաջացնում: Մենք պետք է հստակ եւ ազնիվ օրակարգ կարողանանք ձեւավորել: Որքան իրատեսական լինեն առաջ քաշված խնդիրները, այնքան դրական կլինեն արդյունքները»:
Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը Աշոտյանը տեսնում է չորս հարթության մեջ է, այն է` ընդհանուր տնտեսական, հասարակա-քաղաքական, անվտանգության համակարգ. «Ես տեսնում եմ հեռանկար` կառուցել եվրոպական պետություն, եվրասիական տարածքում»:
Աշոտյանը ներկաներին նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցած երկրները` Ուկրաինան, Վրաստանը, գոնե այս պահին, չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրները:












