Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մենք ավելի շատ հավատում ենք մեր դարավոր թշնամիների հերյուրանքներին

Փետրվար 19, 2015թ. 02:45

Սերժ Սարգսյանը օգտվեց ի վերուստ ընձեռնված աստեղային ժամից։

Որպեսզի Հայաստանը և Թուրքիան հանդիսանան Կասպյան ավազանի գազի ու նավթի տարանցիկ պետություններ, ապա նվազագույնը անհրաժեշտ է որ այդ երկու պետությունները ունենան ձևական, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ։ Այլապես հնարավոր չէ գազն ու նավթը տեղափոխել Եվրոպա։ Այդքան շահարկվող «սահմանների բացում» արտահայտությունը առաջին հերթին նշանակում է որ գազի և նավթի խողովակները Հայաստանի սահմանից պետք է անցնեն դեպի Թուրքիա և ուրիշ ոչինչ։ Իսկ տնտեսական կամ այլ տեսակի վնասակար հետևանքների դեմ Հայաստանի կառավարությունը կարող է, իրավական ճանապարհներով, գործնականորեն վնասազերծել բոլոր հնարավոր վտանգները։

Հազար տարուց ավելի, մենք՝ Հայերս, գոյատևելով առանց ազգային պետականության և մշտապես գտնվելով մեզ նվաճած ցեղերի դրածո կառավարիչների ղեկավարման ներքո, մենք հոգեպես խեղվել ենք և կորցրել մեր ղեկավարներին հավատալու ունակությունը։ Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազում անգամ ի գիտություն մեզ և ի լուր ամբողջ աշխարհի բացահայտ հայտարարել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Արցախի հարցում։ Բայց մենք չենք հավատում:

Պետք է ականջ ունենալ, որ կարողանանք լսել Հայաստանի նախագահի հետևյալ հայտարարությունները. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից:» Կամ «Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է:» և այլն և այլն:

Բայց արի ու տես, որ մենք ավելի շատ հավատում ենք մեր ազգի դարավոր թշնամիների կողմից տարածված հերյուրանքներին, քան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր ընտանյոք հանդերձ մեր արյունակիցն է և ոչ թե եբրայեցու փեսա։
Հուսով եմ, չեք մոռացել, որ Սերժ Սարգսյանը, նախկան Հայաստանի նախագահ ընտրվելը, պաշտոնավարել էր Հայաստանի պաշտպանության և Հայաստանի անվտանգության հետ կապված հիմնարկություններում և նա շատ լավ գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել Հայաստանի ազգային շահերն ու ազգային անվտանգությունը, ինչպես շախմատի վարպետ, հաշվարկելով տասնյակ քայլեր և տարբերակներ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ մենք Հայերս վստահելով մեր սեփական ներուժին և օգտագործելով «Հայի վերջին խելքը» ատոմայինից հզոր զենքը, կարող ենք տանել դիվանագիտական մեծ հաղթանակներ։

Ռոբերտ Նազարյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն