Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվար 19, 2015թ. 19:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

անդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:

Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ, միակարծիք լինելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հարցում: Քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը:

ՀՀ պաշտպանության նախարարություն


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն