Համտեսենք Արմինե Գրիգորյանի պատրաստած լցոնած ձուկը
Փետրվար 20, 2015թ. 12:40
Երգչուհի Արմինե Գրիգորյանն առաջարկում է իր կողմից հաճախ պատրաստվող ձկնային կերակրատեսակներից մեկը:
Եվ այսպես. ձուկը՝ սիգ կամ իշխան, լավ մաքրել և լվանալ: Որովայնը բացել և նախապես եփած բրնձով ու չամիչով փլավը լցնել մեջը: Ապա ձուկը թելով լավ փաթաթել, ջեռոցի տապակին կարագ քսել, ձուկը դնել վրան, այնուհետև՝ ջեռոցը:
Ձուկը եփվելուց հետո մատուցել ամբողջական կամ կտրատած:
Երգչուհին հավատացնում է՝ այս կերակրատեսակը շա~տ համեղ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց՝ Նաիրա Օսյանը












