Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Լիբիայում պայթյունների հետևանքով 40 մարդ է զոհվել

Փետրվար 20, 2015թ. 14:10

Լիբիայի Ալ-Քուբբա քաղաքում երեք ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 70-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լիբիայի խորհրդարանի ղեկավար Ակիլ Սալեհի խոսքով, պայթյունները որոտացել են բենզալցակայանի և շենքի մոտ, որտեղ գտնվում էր անվտանգության ուժերի քաղաքային ստորաբաժանումը:

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն ըստ Սալիհի` ահաբեկչության հետևում կանգնած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները, ինչը պատասխան էր Եգիպտոսի` Լիբիայում իրականացրած օդուժի հարվածներին:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն