Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերն այրելու համար Թուրքիան կաշառել է Կահիրեին

Փետրվար 23, 2015թ. 15:51

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան կաշառել է «Մուսուլման եղբայրներ»-ին. տեղեկացնում է թուրքական Demokrat Haber-ը:

Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել:

Նաիմը հայտնել է նաև, որ այդ հարցում պատասխանատու են նաև «Մուսուլման եղբայրների» որոշ անդամներ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում լույս տեսնող «Վեթո» թերթի հրապարակած լուրի համաձայն՝ հրկիզված փաստաթղթերի թվում են եղել այնպիսիք, որոնց առկայության պարագայում Թուրքիան միջազգային դատարաններում կհայտնվեր դժվարին իրավիճակում: «Եգիպտոսն այդ կապակցությամբ պետք է պատժի Թուրքիային»,- պահանջել է Նաիմը:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն