Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Զարուհու հերթական օյինբազությունը

Փետրվար 23, 2015թ. 23:29

“Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր հերթական անգամ փորձեց օրիգինալ երևալ՝ սեփական շոուն խաղարկելով խորհրդարանում: Չնայած այլևս քիչ չեն իրազեկ պատգամավորները, ովքեր ժառանգականի այդ “օրիգինալությանը” այսպիսի մեկնաբանություն են տալիս՝. “Հստակ ծառայում է ինչ-որ ուժերի ու ՀՀ խորհրդարում կատարում նրանց հրահանգները”:

Եվ ուրեմն, հերթական ի՞նչ հրահանգ էր ստացել տիկինը: Վերջինս դեռ անցած նստաշրջանից շրջանառության մեջ է դրել՝ Օսմանյան կայսրությունում ազգային, կրոնական փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, եզդիների դեմ իրականացված ցեղասպանության դատապարտման մասին օրինագիծ: Սակայն բանն այն է, որ շատ կարևոր այս հարցի հետ կապված Փոստանջյանն իրականում ներկայացրել է անմշակ, խոցելի մի փաստաթուղթ: Քաղաքական մեծամասնությունը մտահոգ է՝ նախագծում Օսմանյան կայսրության կողմից եզդիների ցեղասպանության ենթարկելու փաստի առնչությամբ հիմավորումներ չբերելը կարող է առհասարակ նսեմացնել նախագիծը: “ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, 2 կնշանակեր մասնագիտորեն ոչ խոհեմ եւ ոչ գրագետ այդ փաստաթղթին: Մասնագետները պետք է խոսեն, չի կարելի պատմագիտությունը իջեցնել այս մակարդակի, սա անընդունելի է”,- հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:

Դեռ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախագծի քննակման ժամանակ պատգամավորները, հավիրված պատմաբանները հորդորել են Փոստանջյանին հետ վերցնել այն, մասնագիտորեն վերախմբագրել, ապա միայն ներկայացնել: Սակայն տիկինը մնացել է անհողդողդ: Մարգարիտ Եսայանը բացեց փակագծերը, տեղեկացնելով, որ Փոստանջյանը, ով ակնհայտորեն գործել է նախապես գծված սցենարի շրջանակներում՝ հանձնաժողովի նիստը վերածել է մի իսկական ներկայացման: “Նա ամբողջ ընթացքում լարված էր, այտերը այրվում էին: Ինձ թվաց, թե հասկացավ, բայց այսօր ես համոզվեցի, որ սխալվում եմ: Սիրելի Զարուհի մի՜ արա այն, ինչ անում ես այս դահլիճում”:

Եթե Փոստանջյանի նպատակներն, իրոք, ազնիվ էին, ուրեմն առանց վարանելու նա պետք է հետ վերցներ նախագիծը՝ այն առավել մշակված տարբերակով ներկայացնելու համար: Չվերցնելը միմիայն միտումի մասին է վկայում, այն է՝ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի խորհրդարանը անտեսում է եզդի ժողովրդի ցավը ու մերժում նախագիծը: Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում այս պատգամավորը: Արդյոք, տիկնոջ նպատակը այս խառնակ ժամանակներում երկու բարեկամ ժողովուրդներին իրար դեմ լարելը չէ՞: Եթե այդպես է, ապա ամենևին չենք վարանի ասել, որ այն երկրի դեմ ուղղված դավաճանական քայլ է:

Տիկնոջ վտանգավոր ու հեռահար նպատակները կանխատեսելով պատագամավորները մեկը մյուսի հետևից արձանագրում էին, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում եզդի ժողովրդի ցուցաբերած նվիրումը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, ապա հավելում, որ նախագծի մերժումը ամենևին չի նշանակում եզդի ժողովրդի ցավի անտեսում, որ խնդիրը միմիայն մասնագիտական, քաղաքական խոցելի ձևակերպումների մեջ է:”Անընդունելի իրավիճակ է, կարծես, միտումնավոր տպավորություն է թողնվում, թե մի կողմը դեմ է, իսկ մյուսը՝ կողմ: Բայց նման բան չկա”,- հայտարարեց Խաչատուր Քոքոբելյանը, ով արդարացիորեն անհանգստացած էր, թե փաստաթաղթում տեղ գտած խոցելի քաղաքական ձևակերպումները կարող են միջազգային հարթակներում տարբեր խնդիրներ առաջացնել մեր երկրի համար:

Նախագիծը դրվեց քվեարկության և տախտակին արձանագրվեց հետևյալ պատկերը՝ կողմ ընդամենը 9 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 65:

Իսկ ինչի հասավ ժառանգական տիկինն իր “օրիգինալ” քայլով. հետևանքը եղավ եզդիական համայնքի մոտ 2 տասնյակ ներկայացուցիչների բողոքի ակցիան Ազգային ժողովի դարպասների դիմաց, ուր հնչում էին երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները խաթարող հայտարարություններ: Մի բան, ինչը լրջորեն մտածելու տեղիք է տալիս:

Ա.Ս.


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն