Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության կոչը` Բաքվին հանձնել ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին, երկակի ստանդարտների քաղաքականություն է

Փետրվար 24, 2015թ. 18:41

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ:

Ձերբակալված դիվերսանտները սպանել են երկու անմեղ քաղաքացիների և ծանր վիրավորել մյուսին: Դրա հետ մեկտեղ, Արցախի Հանրապետությունում անցկացվել է բաց և թափանցիկ դատավարություն, որի արդյունքում դիվերսանտները ստացել են արժանի պատիժ: Բացի այդ, դեռևս չի մոռացվել Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, որի հետևանքով վերջինս Ադրբեջանում անմիջապես ազատ արձակվեց և հռչակվեց <<ազգային հերոս>>:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նաև կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հանցավոր լռություն է պահպանում՝ կոշտ չարձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության երկու պաշտոնյաների հայտարարություններին: Ընդհանրապես, պատերազմող երկրի Արտաքին գործերի նախարարությունը պետք է լինի առավել համարձակ և նախաձեռնող: ՍԴՀԿ տարբեր գործիչներ բազմիցս առիթ են ունեցել հայտարարելու, որ ԱԳՆ-ի լռությունը տարբեր մարտահրավերների դեպքում ուղղակի անհասկանալի է և վերաճում է վախկոտության:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն
24.02.2015


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն