Գլխավոր » Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան

Նոր մանրամասներ՝ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի անհետացման մասին

Փետրվար 24, 2015թ. 17:09

Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը:

“Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայն”,-ռուսական լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը` ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը ասել է. “ՀՀ քաղաքացի և մեր պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն օրեր առաջ ծառայությունից հետո ազատ էր արձակվել, մեկնել էր տուն հանգստի, որից հետո կինը դիմել է մեզ, ասելով, որ չի կարողանում գտնել նրան”:


Դիտել Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն