Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ընդդիմությունը կաղում է ոչ թե 2, այլ` 3 ոտքից». Հերմինե Նաղդալյան

Փետրվար 24, 2015թ. 13:17

«Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել, իսկ ընդդիմությունը կաղում է, ու կաղում է 2 ոտքից, կհամարձակվեմ ասել` կաղում է 3 ոտքից»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է»:
«Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք հարցեր լուծելու համար, իսկ դուք միայն ասում եք՝ գնացեք, որ մենք գանք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նաղդալյանը, խոսելով ընդդիմության այն կարծիքի մասին, թե ընտրությունները կեղծվել են, հիշեցրեց միջազգային դիտորդական խմբերի միաձայն արձանագրությունը, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օրենքին համապատասխան, ինչը նշանակում է, որ մեզ մոտ ընտրակեղծիքներ չեն եղել:

«Գործընկերներս սիրում են խոսել նաեւ Հայաստանի քաղաքական մեկուսացման մասին, սակայն քանի՞ մեկուսացված երկրի հետ է Եվրամիությունը համագործակցում: Խոսում եք ներդրումների ծավալի նվազման մասին, բայց դա միայն Հայաստանի՞ն է հատուկ: Չկա նման բան»,- հավելեց Աժ փոխնախագահը:

«Հարգելի ընդդիմադիր ընկերներ, խորհուրդ կտամ երկրում կատարվող լավ երևույթները չկապել ընդդիմության, իսկ վատերը՝ իշխանության հետ»,-ավելացրեց նա:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն