Գյուլը ճիշտ լավ կաներ` նման խորհուրդ տար Ադրբեջանին
Հոկտեմբեր 5, 2009թ. 10:35
Նախիջևանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է արձանագրությունների դեմ արտահայտվող հայկական սփյուռքի խնդրին և նկատել, թե վերջինս չպետք է խոչընդոտի տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի գնահատական կտա հայկական սփյուռքի արձագանքներին, Գյուլը պատասխանել է. «Ասելիքս հայկական սփյուռքին հետևյալն է. եթե Հայաստանի ապագայի մասին մտածում են, ապա պետք է աջակցեն Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող նոր համագործակցության աշխատանքներին»: Տեղեկացնենք, որ թուրքական լրատվամիջոցները ուշի ուշով հետևում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներին: Armar.am












