ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր՝ առանց գրանցվելու գտնվել ՌԴ տարածքում
Փետրվար 25, 2015թ. 15:55
ՌԴ Դաշնային խորհուրդն ,այսօր կայացած նիստի ընթացքում, հաստատել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է 30 օրվա ընթացքում մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց գրանցման:Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսների և Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։Նույն օրենքն այժմ գործում է Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար։












