Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Գյումրեցիները և՛ փողոց դուրս կգան, և՛ հացադուլ կանեն

Փետրվար 25, 2015թ. 16:47

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- այս մասին այսօր ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության շենք և բացատրություններ պահանջել:

«Գյումրեցիների զայրույթը խորացած է, նրանք համբերեցին 40 օր»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, պարզաբանել էր, որ քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային, և որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից:

Ըստ Լևոն Բարսեղյանի մեկնաբանության՝ դատախազությունը փորձեց դրանով կրակ մարել, մի քիչ հանդարտեցնել իրավիճակը, բայց «արդեն այդ թղթերը, նամակ գրելը որևէ մեկին չի բավարարում»:

Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազը ԱԺ նիստում ստիպված ընդունեց, որ կատարվել է լրջագույն խախտում՝ Պերմյակովին ձերբակալելիս: Այսինքն, որ օտար պետության քաղաքացիներն են նրան հետախուզել, ձերբակալել:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն