Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները Մոնրեալում
Փետրվար 26, 2015թ. 17:16
Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները:
Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին: Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում ունեցավ նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը:
ՀՀ ԱԳՆ












