Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Պահանջելու ենք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը

Փետրվար 27, 2015թ. 12:13

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։
Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։

ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ոչինչ չի փոխվել։ ՀՀ դատախազության հայտարարության հետևում թաքնվելով, անտեսելով հանրային պահանջը՝ գլխավոր դատախազը նպատակահարմար չի գտնում որևէ բացատրություն տալ հասարակությանը, ինչը խոսում է նրա գլխավորած համակարգի անգործության մասին։

Մենք դատապարտում ենք գլխավոր դատախազի պարփակված, ոչ հրապարակային և ոչ թափանցիկ գործունեությունը Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործության մասով, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը չիրականացնելու համար։

Այս աշխատելաոճը մերժում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքների պահպանումը, որն ուղղակիորեն, բացասաբար է անդրառնալու դատախազության կառավարման, աշխատանքի արդյունավետության, պետության և քաղաքացիների բաց հարաբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։

Կրկին անգամ ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝

-գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,

-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,

-տալ երաշխիքներ, որ հանցագործը կամ հանցագործները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։

Այս երեք կարևորագույն կետերն անտեսելու և չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիներս պահանջելու ենք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը` ժողովրդավարության կարևորագույն սկզբունքերը ոտնահարելու, պետության վարկանիշը գցելու և անգործության համար։

«ՄԻԱՆՈւՄ ԵՄ» նախաձեռնություն


Դիտել TOP, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն