Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ձեւավորվում է նոր ընդդիմությո՞ւն

Փետրվար 27, 2015թ. 09:59

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են:

Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:
Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Հայրիկյանն ասաց, որ քննարկումներն սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ եւ գործողությունների ծրագիր չունենք. Դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով: Մենք դանդաղ, բայց հետեւողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,- նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել. «Միակ առաջարկը, որ եղել է, այն է, որ հրավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին: 7 ուժերի 4 հանդիպում արդեն իսկ եղել է», հայտարարեց ԱԻՄ ղեկավարը»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն