Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված մեր անմեղ նահատակների հիշատակին

Փետրվար 27, 2015թ. 13:57

Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։

Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական իրողություն, ոմանք՝ ոչ, և դրանով շարունակում են թուրքական ժխտողականությանը աջակցել, չե՞ք մտածում, որ մասնակցելով այդ «փառահեղ» տոնակատարությանը, Դուք արդարացնում և քաջալերում եք Թուրքիայի կատարած ցեղասպանությունը հայերի հանդեպ և նրանց հայրենազրկումը: Չէ՞ որ Դուք 1920 թ. ստորագրել եք (Ձեր իսկ առաջարկով ստեղծված) հայրենազրկված ու եղեռնի ենթարկված հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու և անկախ պետություն ստեղծելու իրավունքների վերականգնումն արտոնող Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որն անժամանցելի է, ուժի մեջ է ընդունման պահից և բեկման ենթակա չէ: Վստահ եմ, որ Ձեզնից ոչ ոք չի մոռացել դա, իսկ եթե այսօր շահեկան չէ հիշելը, ապա մենք չենք մոռացել ու Ձեզ հիշեցնում ենք. պարոնա՛յք, Դուք բարոյական և քաղաքական պարտք ու պարտականություն ունեք հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության առաջ»:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Մարի Բարսեղյան-Խանջյանը


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն