Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց մեր հույսը մեր բանակն է.Սեյրան Օհանյան

Փետրվար 27, 2015թ. 14:04

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևաբար` փոխադարձ պարտավորվածություններ ունեն կոլեկտիվ անվտանգության և բազմակողմանի հարաբերությունների ձևաչափի հարցերում:

Այդ մասին Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կողմից:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, ունի իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ մեր երկրի ռազմական անվտանգությանն աջակցելու գործում,- ասել է Օհանյանը եւ թվարկել մի շարք համաձայնագրերի կետեր, որոնցով Ռուսաստանը պարտավորվում է աջակցել ՀՀ-ի անվտանգությանը՝ հավելելով, որ Հայաստանը, իր հերթին, հույսը, իհարկե, դնում է ՀՀ և ԼՂՀ բանակների մարտունակության վրա:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զինտեխնիկա վաճառելու մասին՝ Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ դա շատ նուրբ հարց է մեզ համար: «Մենք, մի կողմից, հասկանում ենք, որ սուվերեն պետության իրավունքն է զենք վաճառել մեկ այլ երկրի, սակայն ենթադրում ենք, որ ռազմավարական գործընկերոջ հետաքրքրությունները և մտավախությունները նույնպես պետք է հաշվի առնվեն: Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անդադար հետևում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակությանը և աշխատում են չափավորել, եթե թույլ կտաք, մեև հարևանի «զենքային մոլուցքը»,- ասել է նա:


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն