Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

ԱՄՆ-ում քննարկում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը

Փետրվար 27, 2015թ. 16:10

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվել է ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն