Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանի հրապարակած «սեւ ցուցակը»

Փետրվար 27, 2015թ. 16:14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջան ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, որ նոր «սեւ ցուցակում» նշված է 435 մարդու անուն, որոնք Ադրբեջանի համար անցանկալի անձ են համարվում:

«Այդ ցուցակում ընդգրկվում են առան ց ադրբեջանական իշխանություն ների թույլտվության ԼՂ այցելած արտասահման ցիներ», -ասել է Հաջիեւը` հավելելով, որ 2013 թվականից սկսած` դիմումների համաձայն ցուցակից հանվել է 10 մարդու անուն:

Ադրբեջանն իր կողմից ստեղծված այդ խայտառակ «սեւ ցուցակում» ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների` կինոգործիչների, երգիչների, նկարիչների, տարբեր երկրների խորհրդարաննների պատգամավորների, քաղաքական գործիչների եւ այլ նշանավոր մարդկանց, որոնք այդ առնչությամբ հայտարարել են, որ իրենց համար միեւնույն է Ադրբեջանի իշխանությունների այդ որոշումը:


Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն