Գլխավոր » Տնտեսություն

Պերմյակովին զինվորական ծառայությանը պիտանի ճանաչած 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն

Փետրվար 27, 2015թ. 22:41

Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակիբարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելուՎալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։

Նա նշեց, որ Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չհայտնաբերած Չիտայի 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ երեք քրեական գործ է հարուցվել։ «Բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- տեղեկացրեց Կիսելևը։

Վալերի Պերմյակովին բանակ էին զորակոչել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Չիտայում ծառայության ընթացքում նա մեկ ամսից ավելի բուժվել է տեղի ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում՟ վարքում լուրջ շեղումների պատճառով, սակայն ի վերջո պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ծառայության ուղարկվել արտասահման:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-իսահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ ՍերյոժաԱրմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահներըհայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՎալերիՊերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալսպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն