Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ի պատիվ իրեն՝ ՀԱԿ-ը մինչ Ապրիլի 24-ը զերծ կմնա հանարահավաքներ կազմակերպելուց

Մարտ 1, 2015թ. 15:09

ՀԱԿ–ը մինչ ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներ անցկացնելուց. այս մասին այսօր Ազատության հանրահավաքում հայտարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը:

Ապա անդրադառնակով 7 տարի առաջ մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին ասաց. «Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետև եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլևս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, և բռնապետությունը պարզապես կփլուզվեր»,– ավելացնելով, որ ամեն ինչ արվելու է մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու և հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։

Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ վերջին իրադարձություններին՝ նշելով, որ առայժմ զերծ կմնա այդ հարցերի լուսաբանումից, որովհետև իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։

«Հուսով եմ, դուք էլ, ձեր հերթին, ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ։ Նույն նկատառումով՝ ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից»։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն