Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

ՊՆ նախարարն այցելել է հիվանդ զինվորներին

Մարտ 1, 2015թ. 14:50

Այսօր՝ մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրել է, թե նախարարին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը:

Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին: Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության եւ ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետեւելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաեւ համապատասխան հանձնարարականներ:


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն