ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Մարտ 2, 2015թ. 18:24
ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը:
Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ եւ 17 դեմ ձայներով վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Փաստաթուղթը պարունակում է կոչ` արդար լուծում տալու Հայոց ցեղասպանության հարցին, այն դատապարտում է ժխտումը եւ խրախուսում է Հարավային Դոկոտայի դպրոցներում Ցեղասպանության մասին դասավանդումը:












