Արմեն Աշոտյանը եվրոպացիներին Անմոռուկներ կբաժանի
Մարտ 2, 2015թ. 20:37
Բրյուսելում վաղը կքննարկվի ԵԺԿ ում հայկական կողմի ներկայացրած բանաձը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում: «Արմեն Աշոտյանը եվրոպացիներին Անմոռուկներ կբաժանի. սպասենք լավ լուրերի»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Tert.am-ին հայտնել էր, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք քաղաքական համաժողովին քննարկման է ներկայացված նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը ներկայացվել է ԵԺԿ անդամ հայկական 3 կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի կողմից:












