Իրավարար վճիռը մեր պետության վաղվա քաղաքական հստակ, նպատակաուղղված քայլերն է ապահովելու
Մարտ 2, 2015թ. 13:12
Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի մասնագիտական օրը…
Շնորհավորում եմ մեր երկրի ու պետության բոլոր դիվանագետներին և մաղթում, որ նրանք այսուհետ և միշտ միջազգային դիվանագիտական ճատրակի դաշտում տանեն տևական ու անընդմեջ, մաքուր և ազնիվ հաղթանակներ:
Առանձնակի հարգանքով ու ակնածանքով շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանին, ում դիվանագիտական խորը գիտելիքների ու սուր մտքի, հայրենասիրական ազնիվ մղումների շնորհիվ քաղաքական մոռացության փոշուց հանվեց Հայ դատի իրական և անժխտելի փաստ ու փաստարկը՝ Վուդրո Վիլսոնի մշակած և հաստատած Իրավարար վճիռը:
Այդ Իրավարար վճիռը մեր պետության վաղվա քաղաքական հստակ ու նպատակաուղղված և արդյունավետ քայլերն է ապահովելու…
Իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Մարի Բարսեղյան-Խանջյանը:












