Լավագույն ուսանողները դարձան ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կրթաթոշակառուներ
Երեւան, 05 հոկտեմբերի, 2009թ.: Հիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում ուսանող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաները, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով:
Լավագույն ուսանողների թեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը, ի դեմս` ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ընտրված ուսանողներից յոթը կրթաթոշակ կստանան մեկական կիսամյակ, երկուսը` երկու կիսամյակ, իսկ լավագույն ուսանողը ողջ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությունն ապահովելու դեպքում` կրթաթոշակով կպարգեւատրվի մինչեւ ուսման ավարտը:
«Ակնկալում ենք, որ այս լավագույններն իրենց գիտելիքներն ու հետագա փորձառությունը կնվիրաբերեն հայրենիքի շենացման գործին»,- հույս հայտնեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ












