Գլխավոր » Regions

Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին. թուրք նախարար

Հուլիս 30, 2023թ. 23:42

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) – Թուրքիա հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը։Այդ պատճառով Թուրքիան ԵՄ-ի հետ ցանկանում է սերտ շփման մեջ լինել։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի բարենպաստ դիրք ունենալ, եթե ցանկանում է գլոբալ հարցերում լինել ավելի լավ խաղացող, ապա, ինչպես ասում են եվրոպացի առաջնորդները՝ չի կարելի անտեսել Թուրքիայի նման երկրին»։

Շիմշեքի խոսքերով, ԵՄ-ի և Թուրքիայի միջև Մաքսային միության համաձայնագիրը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով գյուղատնտեսական ապրանքներն ու ծառայությունները։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն տեղեկացրել էր, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ 2024թ.։


Դիտել Regions բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն