Գլխավոր » Regions, Լրահոս

Չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզին

Օգոստոս 1, 2023թ. 17:57

Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն»

իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը»:

Սա տարածում եմ որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզերին: Արցախի հանձնումը միայն ավելի է արագացնելու Հայաստանի դեմ հարձակման գործընթացը: Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է այդ խուսույթը:

Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 24–ին Բաքվի բռնապետը իր ելույթում նշել էր. «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում: Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է»:

Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմաց:


Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն