Գլխավոր » NKR, TOP, Լրահոս

Հայ ուսուցիչնե՜ր, մենք ճիշտ հասարակության կերտողն ենք, պատմություն գրողն ենք, պատմություն մեկնաբանողն ենք։ Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք

Օգոստոս 3, 2023թ. 01:37

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ… Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերենԵս ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։

Արցախի տանջված հողը ներծծված է նվիրյալների արյամբ։

Ես ուզում եմ ապրել Արցախում, շարունակել գործս։ Փախստական կարող է դառնալ ցանկացածը, բայց հողը պահում է հայրենասերը։

Հայ ուսուցիչնե՜ր, մենք ճիշտ հասարակության կերտողն ենք, պատմություն գրողն ենք, պատմություն մեկնաբանողն ենք։ Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք, ի՞նչ պիտի պատմեք, ինչպե՞ս պիտի նայեք աշակերտի աչքերին։

Միացե՜ք, բացատրեք, պահանջեք, պահպանեք։

Արցախից ազատվելով Հայաստանը հայկական չի մնալու»:


Դիտել NKR, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն