Եթե միջազգային միջնորդները ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, պետք է ձեռնպահ մնան Աղդամի ճանապարհի քարոզչությունից
Օգոստոս 6, 2023թ. 18:51
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը թվիթերում այսպիսի գրառում է արել.
«Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի քարոզչությունից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բացված չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդ վերցնելուն»։












