Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներին ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է. Արայիկ Հարությունյան
«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներինե ւ ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է: Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիեւ-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով եռակողմ հանդիպումը: Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր եւ վիճակն օր օրի վատթարանում է, բայց արդյունքները զրոյական են»,-Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, թե մինչև 2022-ի դեկտեմբերը Ադրբեջանի հետ շփումներ եղել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ, եւ դրանք միայն սոցիալական ենթակառուցվածքներին էին վերաբերում, որոնք որոշակի արդյունք տալիս էին, սակայն դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը եւ հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման հարթություն. «Մենք պետք է վերականգնենք այդ ձեւաչափը, որից հետո կարող է լինել իրական երկխոսություն ու բանակցություններ»:












