Գլխավոր » Society, WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն

Արծիվ տղերքի հիշատակին

Օգոստոս 7, 2023թ. 22:17

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի օրն է օգոստոսի 7_ը

ՀԱՀԳԲ արծիվ տղերքի հիշատակին

🇦🇲Բոց ու կրակից ծնված ասպետներ,

Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,

Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,

Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։

🇦🇲Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ,

Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք,

Սրբեցիք Դատից արցունքները մեր,

Ու նոր էջերը ռումբով գրեցիք:

🇦🇲Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,

Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,

Մենակ կռեցիք զենքի փառքը մեր,

Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:

🇦🇲Ձեր գարունները թողեցիք ազգին,

Ազգի երազն էր վառվում ձեր սրտում,

Կրակե խաչ էր դաջված ձեր բազկին,

Ամեհի զարկով բերիք հատուցում:

🇦🇲Հող ու մոխիրից զատված փյունիկներ,

Թևերը դարձաք թևաթափ ազգի,

Ռումբեր դարձրիք երազները մեր,

Նոր հուն տվեցիք հայության բախտին:

🇦🇲Սուգ ու արտասուք մերժած արծիվներ,

Դուք հույսը դարձաք հուսահատ ազգի,

Ձեր նվիրումը անմահություն էր

Ու ձեր վախճանը՝ հարություն հայի։

©️ Կարո Վարդանյան


Դիտել Society, WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն