Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ

Սրբապիղծ «Little Big» խմբի երևանյան համերգը պետք է չեղարկվի

Օգոստոս 8, 2023թ. 21:20

Սկանդալներով ու աղմկահարույց  պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խումբը օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ SHENE IN FOREST-ում: Խմբի ժամանումը դժգոհություն է առաջացրել մեր ժողովրդի շրջանում։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը կամ բոյկոտել խմբին: Խումբը հայտնի էր իր հակաքրեստոնեական, հակաբարոյական երգերով:

Սուրբ ծննդյան օրը խմբի հիմնադիրն ուղղափառ խաչի վրա զբոսնել է սքեյթպարկում, ինչը հարուցել է ռուս հավատացյալների վրդովմունքը։ Խմբի անդամները սովորաբար կիսամերկ են ելույթներ ունենում, իսկ երգերի տեքստերում հիմնականում հայհոյախոսություն է։

ԱՄՆ-ի Արևելյան թեմում՝ Շառլոտում, Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս խմբի՝ Հայաստան ժամանելուն ու հորդորել հրաժարվել այդ մտադրությունից. «Ինչո՞ւ է այս խումբը սրբապիղծ, քանի որ հագնում են հոգևորականների հագուստներ ու անարգում խաչը։ Երգիչը խաչից սքեյթբորդ է քշում՝ ծաղրելով քրիստոնեական խաչը։ Նրա երգերը հայհոյանք են հենց հանդիսատեսին։ Չեմ պատկերացնում մարդ որքան ամբարիշտ, անկրոն, անթասիբ պետք է լինի, որ փող վճարի, գնա համերգ ու իր նկատմամբ վերջին հայհոյանքները լսի ու հաճույք ստանա։ Եթե խոսքերիս կասկածում եք, կարող եք Վիքիպեդիայում փնտրել Little Big-ի էջը։ Եթե կարող եք, սրա դեմն առեք, մերժեք այս սատանիզմը Հայաստանում։ Տեսեք որքան փորձություններ եկան մեր ազգի գլխին, քի՞չ է այս ամենը»։

Ստորև ներկայացնում ենք խմբի` Հայաստան ժամանման դեմ հայտարարությունը, որին կարող են միանալ ցանկացողները:

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնենք, որ մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնում ենք, որ այս անձը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները (Տես մեկնաբանություններում):

Մի քանի օրից` 2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը:

Ովքեր ցանկանում են միանալ այս հաղորդմանը, նախաձեռնողները խնդրում են մինչև 09.08.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:

ՄԻԱՆԱԼՈւ ՀՂՈւՄԸ՝https://form.jotform.com/232193220509045

ՀԱՂՈՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ՝ ստորև:

❗️Շնորհակալություն բոլոր միացողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

‼️ Խնդրում ենք տարածել:


Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն