Գլխավոր » Society, TOP, Զինված ուժեր, Լրահոս

Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, նրանք բանտերում են:

Օգոստոս 8, 2023թ. 22:49

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է:

Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե նա հանցագործ է կամ որևէ քրեական սխեմայում դերակատար:

Չնայած այս համակարգային ապօրինություններին, մեր գաղութային զրույցները ոչ թե նրա բանտային կյանքի, այլ ապագայի անելիքների մասին են:

Այսօր էլ այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ:

Ինչպես նրան տեսել եմ ազատությունից ապօրինի զրկվելու առաջին օրերին, ճիշտ այդպիսի սառնասրտությամբ շարունակում է ապրել:

Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, նրանք բանտերում են:

Այս իշխանության նպատակը նոր պատերազմին պատրաստվելը չէ, դիմադրելը չէ, այլ նորանոր պատճառներ մտածելն է, թե ինչի կրկին պարտվեցինք, կրկին զիջեցինք»։


Դիտել Society, TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն