Արցախը պետք է ներկայացնի իր օրակարգը, իր ակնկալիքները. Դավիթ Իշխանյան
ArmAr.info կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, LIVEnews.am կայքի «Մենք հաղորդաշարի հեղինակ Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանիցս իմ հարցազրույցներում շեշտել եմ, որ այն պահից, երբ Հայաստանի քպ-ական ադրբեջանահաճո իշխանությունը դավաճանեց Արցախին ու արցախահայությանը` Արցախի Հանրապետությունը պետք է աշխարհին ներկայացներ ի’ր ՕՐԱԿԱՐԳԸ, դրանով մերժելով բաքվի օրակարգը:
Այսօր բանակցությունների սեղանին քննարկվում են միայն ադրբեջանի առաջարկները, քանի որ հայկական կողմը հայկական օրակարգ չի ներկայացնում: նիկոլը բանակցում է ադրբեջանական առաջարկների շուրջ ու գլուխը կախ` համաձայնություն տալիս թշնամու բոլոր ծրագրերին:
Ուրախ եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորանշանակ նախագահ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆՆ այսօր` ԱՐՑԱԽԻ ՕՐԱԿԱՐԳՆ աշխարհին ներկայացնելու մասին հայտարարություն արեց ԱՀ Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում.
«Մենք ունենք Արցախի բարեկամների մեծ բանակ: Այդ զինանոցը մենք պետք է օգտագործենք: Արդեն իսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին հանձնարարականներ եմ տվել Արցախի բարեկամական խմբերի հետ քննակումներ իրականացնելու համար: Առաջիկայում մենք պետք է փորձենք տեսակապի միջոցով իրազեկել մեր բերակամներին, թե ի՞նչ իրականություն է այստեղ: Նաև ներկայացնելու մեր ակնկալիքները: Վերջապես` ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ ակնկալիքներ ունենք: Շատ դեպքերում ճիշտ ձևակերպումների բացակայության պատճառով մեր գործընկերները, մեր բարեկամները չգիտեն, թե ի՞նչ անեն: Մենք պետք է մե’ր օրակարգը, մեր ակնկալիքները ներկայացնենք»:
Պարոն Իշխանյան, շնորհավորում եմ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ձեր ընտրության առիթով»:












