Ստորագրահավաք ի պաշտպանություն դիրիժոր Սերգեյ Սմբատյանի
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցիցները` սփյուռքում, թե Հայաստանում, խիստ մտահոգ են Մաեստրոյի դեմ իրականացվող գործողություններով: Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից, պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու իր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել եւ մինչեւ դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Սերգեյ Սմբատյանի աջակիցները կազմակերպել են ստորագրահավաք: Մաեստրոյին զորակցություն հայտնելու նպատակով ստեղծվել է կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։ Կայքը գործում է ազատ եւ չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը եւ կիսվելով սոցցանցերի էջերին:
Տեղեկացնենք, որ թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու: Ի պաշտպանություն Մաեստրոյի ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000-ը։












