Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 11, 2023թ. 10:39

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում»:


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն