Գլխավոր » Լրահոս

Արամ Առաջին կաթողիկոսի հանդիպումը հայ դիվանագետների հետ. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները

Հոկտեմբեր 5, 2009թ. 17:53

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոս Արամ Ա-ն այսօր ընդունել է Լիբանանում Կանադայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հայկ Սարաֆյանին:   Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Արամ Առաջին Կաթողիկոսը հայկական ծագումով կանադացի դիվանագետի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են նաև, որ Վեհափառ Հայրապետը մեկ օր առաջ` հոկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Սիրիայում և Լիբանանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Սարգսյանի հետ: Հաղորդագրության համաձայն, Լևոն Սարգսյանի հետ Արամ Առաջին Կաթողիոկսը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի Համահայկական ուղևորությանը և մասնավորապես` նախագահի Բեյրութ կատարելիք այցելության հետ կապված հարցեր: Իսկ  Նախագահ Սերժ Սարգսյանը Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպելու ու հայ-թուրքական կարգավորման առնչությամբ նրանց տեսակետներն ու մոտեցումները լսելու նպատակով այցելելու է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այս այցի ընթացքում նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի առանձին հանդիպումը Արամ Առաջին Կաթողիկոսի հետ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն