Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

Օկամպոն կոչ է արել հայկական արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին` օգնել Արցախին

Օգոստոս 12, 2023թ. 14:35

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն:

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ գրառմանը կից հրապարակելով տեսաուղերձ, որում կոչ է անում մարդկանց օգնել ԼՂ հայերին՝ իրենց ձայնը հացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը, ինչը կօգնի նրանց հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին», – ասված է տեսաուղերձում։

Հատկանշական է, որ իր գրառման մեջ Օկամպոն նշել է հայկակնան արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին։


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն