Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս

Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե չլիներ Քրիստոնեությունը

Օգոստոս 12, 2023թ. 15:14

Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե չլիներ Քրիստոնեությունը:

Երևի լիներ ավելի դաժան, թույլի նկատմամբ էլ ավելի անողոք: Կապրեինք եսիմ որ թվականին:

Հաստատ չէր լինի Նարեկացին: Կխոսեինք մի քիչ այլ լեզվով:

Ռենեսանս չէր լինի:

Բուրգունդիայի նկարիչներն էլ չէին լինի: Ծանոթ չէինք լինի ոչ Վան Էյկի, ոչ՝ Բոսխի և ոչ էլ Վան դեր Վեյդենի հետ:

Լեոնարդոն չէր նկարի իր Ջոկոնդան, Խորհրդավոր ընթրիքը, Միքելանջելոն չէր քանդակի իր գլուխգործոց պիետան:

Բախին լսած չէինք լինի,Դոստոևսկին էլ չէր գրի ու Իվան Կարամազովի շուրթերով չէր պատմի՝ Մեծն ինկվիզիտորի մասին շեդևրը:

Ամեն ինչ կլիներ այլ:

Օրենքի առաջ բոլորը հավասար են,-թեկուզ ֆորմալ նորմը չէր գրվի երկրների սահմանադրություններում, բժշկական անվճար օգնություն դժվար թե կարողանային մարդիկ ստանալ այս մասշտաբներով:

Կյանքն առանց Քրիստոս ուրիշ կլիներ:

Մռայլ, անհույս:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն