Երկու զոհ, մեկ օրում` նույն զորամասում. դեգրադացիան հենց սա է
Օգոստոս 12, 2023թ. 20:36
Երկու զոհ (ըստ տարածվող լուրերի` ինքնասպանություն) մեկ օրում նույն զորամասում, որը գտնվում է սահմանից հեռու…
Լռում են հայտնի ՀԿ֊ները, որոնք նախկինների օրոք, եթե նույնիսկ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ զոհ ունենայինք սկանդալ և մեծ աղմուկ կբարձրացնեին ու ամեն ինչում իշխանություններին կմեղադրեին, լռում են քաղաքական ուժերը և ամենասարսափելին` լռում է հասարակությունը…Տպավորություն է, որ Երևանի մոտ գտնվող զորամասում երկու զոհ ունենալը շատ նորմալ երևույթ է…
Ազգ չկա, դե իսկ ժողովուրդն էլ զբաղված է` քեֆերով ու տաշի֊տուշիների մեջ է…
Դեգրադացիան հենց սա է…
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
քաղաքագետ












