Արցախի նախագահը մասնակցել է ապաշխարության աղոթքին
Օգոստոս 12, 2023թ. 22:02
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարության աղոթքին: Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար»։












