Աշոտյանը մեղավոր է նրանում, որ առաջինը փաստերով ապացուցեց Արցախը հանձնելու սրանք նպատակը (տեսանյութ)
Օգոստոս 13, 2023թ. 01:38
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա դատական նիստը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հետաձգվեց: Հիշեցնենք, որ նիստը վարում էր դատավոր Գիվի Հովհաննիսյանը. այն անցկացում էր փակ ռեժիմով։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 14-ին ժամը 12։30-ին։
Իսկ այսօր ՀԿԴ-ի առջև ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի հավաքվել էին հարյուրավոր մարդիկ` Աշոտյանի կուսակից ընկերները, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներ, համակիրներ, աջակիցներ:
Ստորև ներկայացնում ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքը:












